«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Լիոն»:
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2023 թվականի հունիսի 30 -ը, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտից հետո առանց թիմ էր մնացել:
Տասը տարվա ընթացքումԲոատենգը գերմանական ակումբի կազմում խաղացել է ավելի քան 200 անգամ: Նախորդ մրցաշրջանում Ժերոմը մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: