«Ռոմայի» նախկին մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին խոսել է իր վերաբերմունքի մասին կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի նկատմամբ, ով այժմ խաղում է «Կալյարիում»:
«Նաինգոլանը երբեք չի ցանկացել ինձ ճանաչել որպես իր ֆուտբոլային երջանկության մի մաս:
Ես շատ եմ կապված նրա հետ, չնայած նա դա չի գնահատում: Ես գիշերը պարբերաբար զանգահարում էի նրան, երբ մենք «Ռոմայում» էինք: Նա երդվում էր, որ տանն է, բայց դա միշտ սուտ էր: Նա ի ծնե ստախոս է: Սարսափելի է, երբ պրոֆեսիոնալ մարզիկները ակումբներում գիշերը հարբում են: Բայց ինձ միշտ դուր էր գալիս նա որպես մարզիկ:
Ես ուրախությամբ դիտում էի նրա հնարքները խաղադաշտում: Երբ մենք առաջին անգամ պայմանագիր ստորագրեցինք նրա հետ, ես անմիջապես մտածեցի, որ դա իմ կարիերայի լավագույն գործարքն է»,- մեջբերում է Սաբատինիին Football Italia-ն: