Հայաստանի Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերին:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մեր ընտրանին երեկ՝ հոկտեմբերի 7-ին ոչ ամբողջական կազմով սկսել էր մարզական հավաքը Ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ այսօր հավաքականին են միացել հավաքի առաջին օրվա բացակա ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին Լիխտենշտեյնին կհյուրընկալվի հոկտեմբերի 12-ին, իսկ Ֆինլանդիային՝ 13-ին: