Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիայի և Լեհաստանի դեմ խաղերին։
Հավաքական են հրավիրվել՝
Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ
Գոռ Մատինյան — Ուրարտու
Հայկ Ղազարյան — ԲԿՄԱ
Ալյոշա Խաչատրյան — ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան — ԲԿՄԱ
Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ (Ռուսաստան)
Մարկ Ավետիսյան — ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան — Շիրակ
Սուրեն Ծառուկյան — ԲԿՄԱ
Նարեկ Ջանոյան — ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան — Արարատ Արմենիա
Միշել Այվազյան — ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան — Պոդբերյոզովա (Սլովակիա)
Վյաչեսլավ Աֆյան — ԲԿՄԱ
Պետրոս Ալեքյան — ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան — Ուրարտու
Համլետ Սարգսյան — ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան — Փյունիկ
Արայիկ Էլոյան — Արարատ Արմենիա
Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ
Երվանդ Սուքիասյան — ԻՄՍՏ (Ավստրիա)
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ
Անդրանիկ Հակոբյան — ԲԿՄԱ
Լևոն Բաշոյանը, էդգար Փիլոյան և Պողոս Կրմզյանը Մ-21 տարեկանների հավաքականի առաջիկա հավաքը բաց կթողնեն վնասվածքներիի պատճառով։
Շվեդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Լեհաստանի Մ-21 հավաքականին կընդունենք սեպտեմբերի 9-ին։




























































