Թուրինի «Յուվենտուսի» նորեկ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին խոսել է իր նոր ակումբի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Իսկապես ուրախ եմ այս տեղափոխության համար: Սա նոր տարին սկսելու լավագույն միջոցն էր:
«Յուվենտուսը» Իտալիայի ամենաուժեղ ակումբն է, և ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ուժերս փորձել այս թիմում:
Դեռ չեմ շփվել Սարիի հետ, բայց գիտեմ՝ նա բարձր է գնահատում իմ որակները: Կփորձեմ արդարացնել նրա սպասելիքները»,- հայտարարել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Շվեդ խաղացողի տրանսֆերը արժեցել է 35 մլն եվրո: Այն կնքվել է մինչը 2024 թվականը:
Նա այս մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստը վարձակալությամբ կանցկացնի «Պարմայում», որի կազմում նույն հիմունքներով հանդես էր գալիս անցած ամռանից:
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Կուլուսևսկին մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: