Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունել էր Ֆրանսիայի հավաքականին: Թեպետ առաջին կեսից հետո մեր թիմը հաղթում էր 3-1 հաշվով, արդյունքում խաղն ավարտվեց 4-4 հաշվով։
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կիսվել է խաղից ստացած տպավորություններով։
«Տպավորությունները երկակի են։ Լավ չեղավ․ կարող էինք հաղթել խաղը։ Ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը։ Բայց նաև ուրախալի է, որ առաջին միավորը վաստակեցինք նման ուժեղ հավաքականի հետ խաղում։ Ամենակարևորը, որ հասկացանք՝ ճիշտ ուղու վրա ենք և ճիշտ աշխատանքի դեպքում կարող ենք խաղալ ցանկացած հավաքականի հետ։
Նման մակարդակի խաղերում փորձի պակասն էր։ Տղաները հաշվի հետևից ընկան, չնայած ընդմիջմանը զգուշացրեցի, որ այդպես չանեն։ Ինձ համար կարևորը հասկանալն էր, որ թիմը կարող է խաղալ նման մակարդակում»։
Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում։