Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Արարատի» և Իգոր Ստանոյևիչի միջև։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Սերբ կիսապաշտպանը ակումբի կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում Ստանոյևիչն «Արարատի» կազմում անցկացրել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է «Սևանի» նկատմամբ գավաթային 2 հաղթական խաղերին։