ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին մարզելու ցանկության մասին։
«Ակումբը զարգացման ստրատեգիա ունի։ Եթե Մեսսիին մարզելու հնարավորություն ընձեռվի, հիանալի կլինի, բայց եթե ոչ, խնդիր չէ։
Մենք երկուսս էլ կիսում են «ՆյուԷլս Օլդ Բոյզ» ակումբի հանդեպ սերը։ Մենք խաղացել ենք այդ մարզաշապիկով, մեր միջև կապ կա։ Տեսնենք։ Ֆուտբոլում երբեք չես իմանա, մեզ ինչ է սպասվում ապագայում ու կհատվեն արդյոք մեր ճանապարհները, թե ոչ»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաղորդել էր, որ Մեսսիի նման խաղացողները միշտ ակումբի հետաքրքրության ցանկում են։