«Ատալանտայի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին մոտ օրերս բուժզննում կանցնի Թուրինի «Յուվենտուսում»։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
19-ամյա ֆուտբոլիստը օրեր առաջ պայմանագիր է համաձայնեցրել «բիանկոներիների» հետ, ինչի մասին հայտնել էր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կուլուսևսկիի անունը կապվում էր ՄՅՈւ տեղափոխության հետ, սակայն նա ընտրեց Ա սերիայի չեմպիոններին։
Ներկա պահին Կուլուսևսկին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պարմայի» կազմում։ 2019-ի նոյեմբերին նա իր նորամուտն է նշել Շվեդիայի ազգային հավաքականում։