Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա դի Մարցիոն, թուրինյան ակումբը համաձայնության է հասել «Ատալանտայի» հետ շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևկու տրանսֆերի շուրջ։
«Ծեր սինյորան» 40 միլիոն եվրո կվճարի Կուլուսևսկու համար, գումարած բոնուսներ, իսկ անձամբ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 2 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը։
Դեյան Կուլուսևսկին 19 տարեկան է։ Ներկա պահին նա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Պարմայում»։