Անգլիական Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրից հետաձգված «Վեսթ Հեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա 2020 թվականի հունվարի 29-ին Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում:
Այս մասին հայտնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը: Հանդիպման մեկնարկը 23:45-ին է:
Հիշեցնենք՝ հանդիպումը պետք է կայանար Լոնդոնում դեկտեմբերի 21-ին, սակայն այն հետաձգվեց, քանի որ «Լիվերպուլը» մասնակցում էր աշխարհի ակումբային առաջնությանը: Մերսիսայդցիները հաղթեցին ակումբային ԱԱ-ում՝ եզրափակչում առավելության հասնելով բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ 1:0 հաշվով:
18 խաղից հետո «Լիվերպուլը» 52 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: «Վեսթ Հեմ Յունայթեդը» 19 միավորով 17-րդ տեղում է: Առաջատարների եռյակում ընդգրկված են նաև «Լեսթեր Սիթին» (39) և «Մանչեսթեր Սիթին» (38)