«Շիրակի» ֆուտբոլիստ Լևոն Դարբինյանը ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է
-Լևո՛ն, որոշակի դադարից հետո վերադարձել ես հարազատ ակումբ, ի՞նչ զգացողություններ ունես։
-Իհարկե, շատ ուրախ եմ վերադառնալու համար, որովհետև «Շիրակը» իմ տունն է։
-17 տարեկանում նշեցիր նորամուտդ «Շիրակի» հիմնական կազմում, կարո՞ղ ես հիշել այդ օրը։
-Այո, իհարկե։ Այդ օրը խաղում էինք «Գանձասար-Կապանի» հետ։ Ինձ համար շատ ուրախալի օր էր, որովհետև «Շիրակում» պարապող բոլոր ֆուտբոլիստների համար երազանք է խաղալ «Շիրակի» հիմնական կազմում։ Ինձ համար ևս դա երազանք էր ու այդ օրը այն կատարվեց։
-Մեր ակումբը շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների և հատկապես մեր ակադեմիայի սաների վրա, արդյոք դա ավելացնո՞ւմ է քո մոտիվացիան։
— Այո, իհարկե։ Հայաստանում մեծ պրոբլեմ է երիտասարդների չխաղալը և բոլոր թիմերում է այդպես։ Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ ակումբում երիտասարդներին սկսել են շատ վստահել և դա, իհարկե, մոտիվացնող է։
Մանրամասները՝ տեսանյութում։