Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին խոսել է փարիզյան ակումբում իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Le Cluibe-ն:
«Հրաշալի ժամանակ եմ անցկացնում Փարիզում: Ես նորից սկսել եմ հաճույք ստանալ ֆուտբոլից: Միլանում ինձ չէին հարգում, չէին հարգում իմ վաստակը: Այստեղ լիովին հակադարձ իրավիճակն է:
Չեմ ուզում խոսել նրանց մասին: Ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ և դա ինձ դուր է գալիս»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Իկարդին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում ՝ դառնալով 9 գոլի հեղինակ: ՊՍԺ-ն՝ 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: