Հարձակվող Մարիո Մանջուկիչը բուժզննում անցնելու համար ժամանել է Միլան:
Ֆուտբոլիստն այսօր Երևանի ժամանակով 11:00-ին այցելել է Միլանի Լա Մադոնինա կլինիկա: Սպասվում է, որ Մանջուկիչը մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագիր կկքնի «ռոսոներիների» հետ, որը ևս մեկ տարով երկարաձգման կետ կներառի:
Եթե «Միլանը» այս մրցաշրջանի ավարտին որակավորվի Չեմպիոնների լիգային, հարձակվողի պայմանագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի: