ՀՖՖ Գործկոմի նորընտիր անդամ Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Հարգելի ֆուտբոլային և ոչ միայն ֆուտբոլային հասարակություն, եկել է ժամանակը, որ բոլորս միասին անցնենք գործի, օգնենք միմյանց, որպեսզի հայկական ֆուտբոլը հասնի այն բարձունքներին, որի մասին մենք բոլորս երազում ենք: Պետք է ջանք չխնայենք և անենք ամեն ինչ, որպեսզի ցանկացած երեխա Հայաստանի ցանկացած մարզում, գյուղում, քաղաքում ունենա հնարավորություն խաղալ ֆուտբոլ, չէ որ մեր գործում ամենակարևորն այդ երեխաների երազանքներն ու նպատակներն իրականացնելն է»։
Հիշեցնենք, որ Թադևոսյանը ղեկավարում է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժինը։