Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ հոկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունվել փոփոխություններ մտցնելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ:
Ինչպես հայտնի է, տարկետումից օգտվելու իրավունք ունեն նաև Հայաստանի Մ-19, Մ-21 և Ազգային հավաքականներում խաղացող ֆուտբոլիստները:
Այսօր ընդունված որոշման հիման վրա Մ-19 հավաքականի 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից, քանի որ այլևս նշված հավաքականի անդամ չէ:
Տարկետման իրավունքից զրկված ֆուտբոլիստներն են՝
Դանիել Արթուրի Պետոյան
Հարություն Աբրահամի Հարությունյան
Սարգիս Գագիկի Սարգսյան
Էդիկ Գագիկի Կիրակոսյան
Էդգար Գուրգենի Ենգիբարյան
Գեղամ Սիմոնի Սիմոնյան
Դավիթ Գագիկի Գրիգորյան
Հիշեցնենք, որ այս 7 ֆուտբոլիստներին, ու 6 այլ խաղացողի Կառավարության՝ 2019 թվականի ապրիլի 18-ի նիստի որոշմամբ 2018-ի ձմեռային զորակոչից մինչև 2019-ի ամառային զորակոչը տարկետման իրավունք էր տրվել՝ հաշվի առնելով 2019-ի հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր նաև մեր հավաքականը: