«Միլանը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ: Այս մասին հաղորդում է SempreMilan-ը:
Միլանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել խաղացողի գործակալների հետ:
Ներկայումս 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում է:
Ավելի վաղ Մանջուկիչին հավակնում էր նաև «Սելտան»: