«Խետաֆեն» Լա լիգայի 18-րդ տուրում 3-1 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ։
Խաղի 65-րդ րոպեին «Խետաֆեի» կազմում դաշտ դուրս եկավ Տակեֆուսա Կուբոն։ Ճապոնացին նորամուտը նշեց նոր ակումբում։
19-ամյա ֆուտբոլիստը նաև հետաքրքիր ցուցանիշ է գրանցել։ Նա 2000 թվականից հետո ծնված 2-րդ ֆուտբոլիստն է, ով խաղացել է Լա լիգայի երեք տարբեր ակումբներում («Մալյորկա», «Վիլյառեալ», «Խետաֆե») Բրայան Խիլից հետո («Սևիլիա», «Լեգանես», «Էյբար»)։
Կուբոն վարձակալությամբ է խաղում «Խետաֆեում»։ Նրա իրավունքները պատկանում են «Ռեալին»։