«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում։
France Football-ի հաղորդմամբ՝ Դեպայի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը»։ Դեպայի գործող պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Դեպայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Բարսելոնան» ու անձամբ Ռոնալդ Կումանը, որը Դեպայի հետ աշխատել է Նիդերլանդների հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը «Լիոնի» կազմում մասնակցել է 18 հանդիպման ու դարձել է 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։