«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Իսպանացի պաշտպանը չի կարողանում նոր պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ։
El Chiringuito-ի լրագրող Խոսե Պեդրերոլը եթերում ասել է, որ իսպանացի պաշտպանն ասել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ մտադիր է տեղափոխվել ՊՍԺ։
Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստն ասել է ակումբի նախագահին, որ փարիզյան թիմը նախատեսում է թոփ-ակումբ ստեղծել Ռամոսի ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգնությամբ։
Մեսսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ևս ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Արգենտինացի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել փարիզյան թիմում։