Հոլանդական «Այաքսը» ցանկանում է թիմ վերադարձնել «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի համաձայն, ակումբն արդեն կապնվել է ֆուտբոլիստի գործակալի հետ:
Միևնույն ժամանակ, միլանյան ակումբը հայտնում է, որ կիսապաշտպանի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չի ստացել:
Էրիկսենը ելույթ է ունեցել «Այաքսում» 2009-2013 թվականներին: