ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն, արգենտինացին պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել, եթե նոր մարզչի ՝ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմում պահպանի իր տեղը մեկնարկային կազմում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի ամառ: