«Արարատ-Արմենիայի» պաշտպան Անժելո Մենեզեսը պորտուգալական Վիլա Նովա դը Ֆամալիկաո քաղաքում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակ է ստացել:
Ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մրցանակը ստացել է սպորտում գրանցած հաջողությունների՝ 2019/20 մրցաշարջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն դառնալու համար: