ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության «Լիլի» դեմ խաղում և այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ 25-ամյա պաշտպանը ազդրի վնասվածք է ստացել, որի պատճառով մոտ երեք ամիս խաղադաշտ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն վաստակել է 32 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: