Ֆորմուլա 1-ի Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը դարձավ BBC-ի 2020 թվականի տարվա լավագույն մարզիկ:
Այս տարի Համիլթոնը տիտղոսների քանակով հավասարվել է Միխայել Շումախերին և Ֆորմուլա 1-ում հաղթանակներով շրջանցել գերմանացուն:
BBC-ի քվեարկության ժամանակ Mercedes-ի ավտոարշավորդըառաջ է անցել «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնից, ժոկեյ Հոլի Դոյլիից, բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիից, Անգլիայի կրիկետի թիմի անդամ Ստյուարտ Բրոուդից և սնուկեր խաղացող Ռոնի Օ’Սալիվանից:
Լյուիսը երկրորդ անգամ է վերցնում այս մրցանակը. նա ն2014-ին տարվա մարդ էր սպորտում, և նաև 4 անգամ դարձել է երկրորդը: Նախկինում Համիլթոնը ճանաչվել էր FIA-ի 2020 թվականի տարվա մարդ: