ԱՊԼ 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել է «Լիդս Յունայթեդին»։ Խաղի 23-րդ րոպեին տանտերերն արդեն 3-0 հաշվով հաղթում են։
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը՝ մանկունիանցիների կիսապաշտպան Սկոթ Մաքթոմինայը դարձավ ԱՊԼ առաջին խաղացողը, որը խաղի առաջին 3 րոպեում դուբլ ձևակերպեց։
Սրանք 24-ամյա շոտլանդացու առաջին գոլերն են ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում։