Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «ՌԲ Լայպցիգը» հանդիպեց «Քյոլնին» (0-0)։
Թիմերին այդպես էլ չհաջողվեց գտնել միմյանց դարպասները տանող ճանապարհը:
Այս խաղից հետո, «Լայպցիգն» իր ակտիվում ունի 28 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: «Քյոլնը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: