«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարիերան կարող է շարունակել Քաթարում, հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 55-ամյա ֆրանսիացի մասնագետը կարող է գլխավորել «Ալ-Ռայյան» ակումբը։ Հաղորդվում է, որ Բլանի մարզչական շտաբում աշխատելու է նաև «Մոնակոյի» և «Մարսելի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Պասսին։
Բլանի վերջին աշխատավայրը եղել է «Պարի Սեն Ժերմենը», որտեղից նա հեռացել է 2016 թվականին։ Մարզչի կարգավիճակով Բլանը 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, մեկ անգամ «Բորդոյի» հետ(2008/2009 մրցաշրջան) երեք անգամ «Պարի Սեն Ժերմենի» հետ (մրցաշրջաններ 2013/14, 2014/15, 2015/16)։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Բլանը դարձել է Աշխարհի չեմպիոն (1998) և Եվրոպայի չեմպիոն (2000):