Բունդեսլիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Ֆրայբուրգը» ընդունել էր «Բայերին» (0-1):
Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 54-րդ րոպեին, երբ Լեոն Բեյլիի փոխանցումը գոլի վերածեց Կայ Հավերտցը:
Այսպիսով, «Բայերը» վաստակեց 56 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական ՝ շրջանցելով «ՌԲ Լայպցիգին», որը իր ակտիվում ունի 55 միավոր:
«Ֆրայբուրգը» մնաց 38 միավորով և առայժմ պահպանում է իր զբաղեցրած 8-րդ դիրքը: