«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն կարող է վերադառնալ «Պարմա», հաղորդում է Sky Italia-ն:
Իտալական ակումբը մտադիր է 2 տարվա պայմանագիր առաջարկել 33-ամյա կիսապաշտպանին:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմելու է 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ջովինկոն 2010-2012 թվականներին արդեն խաղացել է «Պարմայում»:
Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: