«Յուվենթուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է վաճառել հարձակվող Գոնսալո Իգուայինին։
Tuttojuve-ն տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը ցանկանում է 32-ամյա արգենտինացու վաճառքից ստանալ առնվազն 18 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգուայինի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլն» ու «Վուլվերհեմփթոնը»։
Իգուայինի գործող պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։