«Չելսին» հետաքրքրված է «Յուվենթուսի» և Արգենտինայի հավաքականի վինգեր Պաուլո Դիբալայի ծառայություններով։
Tutto Mercato-ն գրում է, որ լոնդոնյան թիմը ուղիղ հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինացու նկատմամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիբալան ներկա պահին բանակցում է «Յուվենթուսի» հետ։ Նա կարող է երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը։ Սակայն «Չելսիում» վստահ չեն, որ թուրինցիները կգան համաձայնության։
«Չելսին» հետաքրքրվել է նաև Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, սակայն «Ինտերի» արգենտինացի հարձակվողը հետաքրքրված չէ «Չելսի» տեղափոխությամբ։