«Վոլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն հետաքրքրել է «Լիվերպուլին»: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անձամբ է հետաքրքրված հարձակվողի ձեռք բերելու հարցում:
24-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 67 միլիոն եվրո, նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների շարքում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Տրաորեն «Բարսելոնայի» սան է: Նա խաղացել է նաև Ասթոն Վիլայի և Միդլսբրոյի կազմում:
Այս մրցաշրջանում նա «Վոլվերհեմփթոնի» կազմում անցկացրած 43 հանդիպումներում (բոլոր մրցաշարերում) նա խփել է 6 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: