«Բարսելոնան» ցանկանում է պահել «Վուլվերհեմփթոնի» վարձավճարով հարձակվող Ադամ Տրաորեին: Այս մասին հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է փոխանակում կատարել։ «Բարսելոնան» չի կարող «Վուլվերհեմփթոնին» վճարել անհրաժեշտ գումարը, ուստի դիտարկում է իր խաղացողներից մեկին անգլիական ակումբ ուղարկելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը 30 միլիոն եվրոյով ֆուտբոլիստ գնելու տարբերակ ունի, Տրաորեն «Բարսելոնայի» սան է։
Նա թիմից հեռացել է 2015 թվականին՝ կարիերան Անգլիայում շարունակելու համար։ մփթոն Վուլվզում»։
Տրաորեն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում չորս գոլային փոխանցում է կատարել: