Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Հերտան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Յունիոնի» դարպասը: Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով:
«Հերտան» հաշիվը բացեց միայն երկրորդ խաղակեսում: 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վեդադ Իբիշևիչը, ևս մեկ րոպե անց Լուկեբակիոն կրկնապատկեց հաշիվը: 61-րդ րոպեին Մաթեուշ Կունյան խփեց 3-րդ գնդակը, իսկ 77-րդ րոպեին Դեդրիկ Բոյատան խփեց հանդիպման վերջին գոլը:
«Հերտան» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Յունիոնն» ունի 30 միավոր և 12-րդ տեղում է: