Բեռլինի «Հերտան» ամբողջ կազմով անցել է 14-օրյա կարանտինի այն բանից հետո, երբ թիմի խաղացողներ Լուկեբակիոն, Պլատենհարդը, մարզիչներ Դարդային ու Համզագիչը Covid-19-ի դրական տեստ են հանձնել: Նման որոշում է կայացրել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Հերտայի» առաջիկա 3 խաղերը հետաձգվել են: Հաղորդվում է, որ ցանկացած նոր վարակի բացահայտման դեպքում ժամկետը կերկարաձգվի:
Աղբյուրի հաղորդմամբ, գերմանական ակումբը մարզավիճակը կպահպանի վիրտուալ պարապմունքների շնորհիվ: