Գերմանիայի ընթացիկ առաջնության 14-րդ տուրի բացման խաղում մրցեցին Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» ու Բեռլինի «Հերտան»:
Խաղն անցավ տանտերերի մեծ առավելությամբ, սակայն հաշիվը բացեցին հյուրերը՝ Լուկեբակիոյի դիպուկ հարվածի շնորհիվ:
Երկրորդ կեսում հյուրերը կրկնապատկեցին առվելությունը. աչքի ընկավ Գրուիչը: Սակայն 2 րոպե անց Հինտերեգերը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե անց Ռոդեն հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
Այս խաղից հետո «Հերտան» 16-րդ հորիզոնականում է, իսկ «Այնթրախտը» 10-րդն է: