Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսը մոտ է ռուսական «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, հաղորդում է Sport Express-ը:
Ըստ աղբյուրի ՝ ռուսական ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցություները Յունեսի գործակալների հետ:
Հաղորդվում է, որ Յունեսը չի մտնում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ:
26-ամյա գերմանացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի սկզբին:
Ա Սերիայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարն» էլ է պայքարում Յունեսին գնելու համար:
Հավելենք, որ մոսկովյան ակումբը հետաքրքրված է նաև ՍՊԱԼ-ի պաշտպան Արկադիուշ Ռեցայով: