«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Շալկեի» կազմում, հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում: Իր հերթին գելսենկիրխենցիներն իրավունք ունեն ձեռք բերել պաշտպանին 25 միլիոն եվրոյով, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ակտիվացնի այդ տարբերակը:
Ըստ Calciomercato.com-ի՝ «Յուվենտուսը» ցանկանում է բանակցել ֆուտբոլիստների փոխանակման համար «Բարսելոնայի» հետ և պատրաստ է Մատիա Դե Շիլյոյին հակառակ ուղղությամբ ուղարկել Իսպանիա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիների կարճ ցուցակններառում է «Յուվենտուսի» երեք խաղացող՝ այդ թվում նաև Դե Շիլյոյին:
ժԲունդեսլիգայի այս մրցաշրջանում 20-ամյա Տոդիբոն մասնակցել է 6 հանդիպման և վաստակել 1 դեղին քարտ: