Ըստ football.london-ի ՝ «Տոտենհեմը» կարող է ձեռք բերել «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին:
Լոնդոնյան ակումբի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը: Հետևաբար անգլիական ակումբը կենտրոնացել է իտալացու տեղափոխության վրա, ով կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը:
Այնուամենայնիվ, տրանսֆերի կազմակերպումը դժվար կլինի, քանի որ իտալացին «Լացիոյի» առաջատար խաղացողն է:
Ներկա դրությամբ Իմոբիլեն համարվում է Եվրոպայի թոփ առաջնությունների գլխավոր ռմբարկուն։ Նրա հաշվին 27 խփած գնդակ է Ա Սերիայի այս մրցաշրջանում։