Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» պաշտպան Տիմոտի Կաստանին, հաղորդում է Le10Sport-ը:
24-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Տոմա Մենյեի հավանական փոխարինող, ով այս ամռանը մտադիր է լքել փարիզյան ակումբը:
Հիշեցնենք, որ Կաստանը 2017-ին էր «Գենկից» տեղափոխվել Բերգամոն ներկայացնող ակումբ:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: