Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Մոհամեդ Սանկոն կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմում», տեղեկացնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալների հետ:
Նիդեռլանդացին համարվում է իր սերնդի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:
Սանկոն այս ամռանն էր «Սթոուք Սիթիից» տեղափոխվել գերմանական ակումբ: «Տոտենհեմը» մտադիր է գնել նրան և վարձակալական հիմունքներով թողնել «Շտուտգարտում»:
Նիդեռլանդների Մ17 հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: