Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Փարիզյան ակումբը պատրաստ է 22 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար:
Հիշեցնենք, որ նրա ծառայություններով անձամբ հետաքրքված է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն:
Հավելենք, որ միլանյան ակումբը մեկ անգամ մերժել էր ՊՍԺ-ի առաջարկը, սակայն, փարիզյան ակումբը ևս մեկ փորձ կկատարի: