«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում, հաղորդում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» ցանկանում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել՝ վճարելով 20 միլիոն եվրո, ինչպես նաև հավելյալ տոկոս հաջորդ վաճառքից։
Ավելի վաղ «Լիոնի» սեփականատեր Ժան-Միշել Օլան հայտարարել էր, որ կցանկանար պահել իր թիմում Դեպային, ում պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է 2021 թվականին։