UFC-249 մրցաշարը, որը պետք է կայանար ապրիլի 18-ին, չեղարկվել է:
Չնայած այն հանգամանքին, որ մրցաշարի անցկացման վայրն արդեն ընտրվել էր, երեկոն չեղարկվել է: Մրցաշարը պետք է կայանար հնդկացիական ռեզերվացիաներից մեկում:
«Մենք պատրաստ էինք մրցաշարն անցկացնել, սակայն ամենաբարձր մակարդակով զանգ ստացանք. մեզ հորդորեցին չեղարկել մրցաշարը»,-ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ UFC-249-ի շրջանակում է պետք է կայանար Ֆերգյուսոն-Գաթժի մենամարտը: Ըստ նախնականի, Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն ռուսական օդուղու փակ լինելու պատճառով Խաբիբ հրաժարվեց մասնակցությունից: