Մայիսի 9-ին նախատեսված UFC 249 մրցաշարը կարող է անցկացվել Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում: Այս մասին հայտնում է մարզական մեկնաբան Դեյվ Մելտցերը:
«Կարծես թե մրցաշարը կանցկացվի Ջեքսոնվիլի VyStar Veterans Memorial Arena-ում: Մարտիկներին ասվել է, որ նրանք պետք է թռչեն Ջեքսոնվիլ, կան մարդիկ, ովքեր արդեն իսկ ամրագրել են այդ համալիրը: Թվում է, որ մրցաշարը կանցկացվի այնտեղ», — Մելտցերի խոսքերն է մեջբերում BJ Penn-ը:
Նշենք, որ պաշտոնապես UFC-ն դեռ չի հայտարարել մրցաշարի անցկացման վայրի մասին: Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Ֆլորիդայի իշխանությունները թույլ տվեցին ըմբշամարտի համաշխարհային կազմակերպությանը (WWE) անցկացնել իրենց մրցաշարերն առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:
Նախապես UFC 249 մրցաշարը պետք է անցկացվեր ապրիլի 18-ին, բայց այն հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մրցաշարի գլխավոր իրադարձությունըպետք է լիներ ամերիկացիներ Ջասթին Գեթժիի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը`թեթև քաշային գոտու համար:
Հիշեցնենք, որ Գեթժին փոխարինեց չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին, ով ասել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի կարող լքել Ռուսաստանը: