ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Եվրո-2020-ը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացնում՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ: