ՈւԵՖԱ-ն տուգանել է ֆրանսիական «Մարսելին» ՝ ֆինանսական Fair Play-ը խախտելու համար, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ակումբը պետք է 3 միլիոն եվրո տուգանք վճարի: Բացի այդ, «Մարսելը» կզրկվի 2021/22 թվականների եվրագավաթների մասնակցությունից իրեն հասանելի գումարի 15%-ից:
2022/23 մրցաշրջանում էլ «Մարսելը» կկարողանա ընդամենը 23 ֆուտբոլիստ ունենալ իր հայտացուցակում:
Հավելենք, որ մարսելյան ակումբը դիմելու է Սպորտային Արբիտրաժային դատարան (CAS):