Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր է ստացել ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ «Դիսնեյ» ընկերության համագործակցությունն է, որի հիմքում ընկած է «Դիսնեյի» հերոսների շնորհիվ 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածման նպաստումը:
Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոն, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկները կկարողանան ֆուտբոլ խաղալ՝ ընդօրինակեով «Դիսնեյի» հերոսներին։
Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրաստվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։