ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհություն է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը իրեն մնացած հարձակվողներից շուտ է փոխարինում, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպում է ունեցել Մբապեի և մարզչի հետ կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար:
Ֆրանսիացին կարծում է, որ Տուխելի գործողությունները չեն համապատասխանում ՊՍԺ-ի դիրքորոշմանը: Ակումբը ֆուտբոլիստին օգտագործում է կոմերցիոն գործունեության համար` ցույց տալով նրա կարևորությունն ակումբի համար: Սակայն դաշտում, ինչպես վստահեցնում է անձամբ ֆուտբոլիստը, իրեն այնպես են վերաբերվում, ինչպես մյուսներին:
Մբապեն գոհ չէ, որ իրեն առաջինն են փոխարինում, մինչդեռ հարձակվող Նեյմարը կամ կիսապաշտպան Անխել դի Մարիան չեն փոխարինվում ու մնում են դաշտում: Մբապեն դաշտը լքել է, երբ ՊՍԺ-ն արդեն 5:0 հաշվով հաղթելիս է եղել: Հարձակվողն այդ խաղում գոլի հեղինակ է դարձել:
Ընթացիկ մրցաշրանում նա ակումբային մակարդակում ընդհանուր առմամբ 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: